Պատմության էջերից
Հաղթանակը դարձնենք շարունակական
Բողբոջ ու լույս էիր, սեր ու բարություն... Արցախյան ազատամարտին մասնակից են եղել հազարավոր հայորդիներ, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն վեհ գաղափարի: Հոդվածը նվիրվում է նրանցից մեկին` Տիգրան Հովեսյանին:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ մաքառել է, միշտ վառ պահել հայրենի օջախը, կերտող է եղել, քարեր է ձևել, պեղել է ժայռեր: Քարից ու ավազից հաց է քամել, ոսկե վազերից ոսկի գինի, քարին նուռ ու խաղող է քանդակել, եկեղեցի և գրապահոց կառուցել, իր բարձրաբերձ լեռներին նայելով` սովորել է մեջքը շիտակ պահել, իր չքնաղ, բայց ավեր կոթողներից ճաշակ ու ոգի ստացել, քարե արձանագրություններն էլ կարդալիս միշտ հիշել է իր արմատներն ու ինքնությունը:
Դժվար է վերծանել հայկական ոգու առեղծվածը, եթե լավ չիմանանք հերոսական մաքառումներով լի մեր եզակի պատմությունը, իրազեկ չլինենք մեր հերոսամարտերին: Պատմությունը հիշողություն է, լավ իմանանք այդ պատմությունը, ճանաչենք հայրենիքը և նրանց, ովքեր հաղթանակներ են բերել մեր ժողովրդին:
Ամեն մարդ աշխարհ է գալիս բացելու իր աշխարհը, զորացնելու իր ժողովրդին և հայրենիքը, օգնելու մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Տիգրան Հովեսյանն ապրեց ընդամենը 30 գարուն: Ոսկե մեդալով ավարտեց դպրոցը, ընդունվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ: 20 տարեկանում մասնակցեց Երասխավանի մարտերին: Պատերազմը փորձություն է, որ գալիս է ստուգելու հոգիների ամրությունը: Եվ նրանք` հոգով ամուրները, միշտ էլ գնում են կռվելու…Երասխավանից տղաներն եկան մահը կողքով անցած, առաջին զոհերն աչքի առաջ, բայց և առնականացած, իրենց տարիքից հասունացած: Նրանց մարտական ուղին ձգվեց Իջևան, Ոսկեպար, Նոյեմբերյան, Կարմիր…, արձակուրդներին` Արցախ: Մասնակցեցին ինքնապաշտպանական մարտերին:
1993 թվականին ավարտելով բժշկական ինստիտուտը, Տիգրանը նշանակում ստացավ աշխատելու Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում :«Ինձ նմաններն այստեղ շատ են, իսկ Արցախում անհրաժեշտ են բժիշկներ»,- ասաց Տիգրանը` առարկություն չընդունող տոնով: Հայրենյաց սերը նրա մեջ էր, և խոր արմատներ ուներ: Արյան կանչով մեկնեց Արցախ, աշխատանքի անցավ Արցախի մարզային հիվանդանոցում` որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Պատերազմ էր, քաղաքը ռմբակոծվում էր, ծանր վիրավորներ, հերթապահություններ, գործուղումներ Հադրութի, Մարտակերտի դաշտային հոսպիտալներ: Ամենուր արկերի պայթյուններ, հրետակոծություններ... Այս պայմաններում անգամ մանուկներ էին ծնվում` անսահման բերկրանք և ժպիտ պարգևելով երջանիկ մայրերին, բայց հաջորդ պահին դառնում են որդեկորույս մոր մորմոք կամ որբ մնացած երեխայի լաց: Մարդիկ ապրում էին նկուղներում` վտանգավոր պայմաններում, ազատամարտիկները կենաց ու մահվան պայքար էին մղում, իսկ բժիշկները ծայրահեղ պայմաններում աշխատում էին մահվան և կյանքի միջև թելը միշտ ամուր պահել և պայքարելով հաղթել մահին: Յուրաքանչյուր փրկված մարդ ամրացնում էր Տիգրանի ոգին և վերականգնում հավատը մեր ժողովրդի վաղվա օրվա և ապագայի արժանապատիվ կյանքի նկատմամբ:
1993-1996 թթ. Տիգրանն աշխատեց Արցախում. դրանք ինքնանվիրումի, պատասխանատվության, անձնազոհության, հայրենասիրության, իր կոչմանն արժանի տարիներ էին. երբեք չխոսեց դժվարությունների մասին, երբեք չպատմեց վտանգների, ծայրահեղ պայմանների մեջ հայտնվելու մասին: Նա մասնակցեց հարյուրավոր վիրահատությունների, փրկեց վիրավոր ազատամարտիկների և հրետակոծության ենթարկված անմեղ մարդկանց կյանքը: Արցախում թողեց և´ բարի անուն, և´ լավ մասնագետի համբավ: 1997 թ. Տիգրանը ծառայության անցավ ՀՀ զինված ուժերում` նշանակվելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ:
Ճանաչված լրագրող Ս. Ջուլհակյանն իր «Ընդհատված թռիչք» հոդվածում գրում է. «Ծառայություն դաշտային-ճակատային հոսպիտալներում, երկարաժամկետ գործուղումների ժամանակ, սահմանամերձ զորամասերում եղած ամիսներին Տիգրանը ոչ միայն դրսևորել է արհեստավարժ բժշկի նախանձելի հատկանիշներ, այլև իր կարգապահությամբ շարժել է շատերի բարի նախանձը: Նրա ուշադրությունն ու հոգատարությունը հիվանդ, վիրավոր զինծառայողների նկատմամբ ինքնաբուխ էր, դրական իմաստով ծայրահեղության աստիճան, և դրական արդյունքի հասնելու համար նա չէր խնայում ո´չ ուժ, ո´չ եռանդ, ո´չ ժամանակ:
…Տիգրանը բացառիկ էր և´որպես հայ երիտասարդ, մասնագետ, և´ սիրող որդի, ամուսին, հայր, ընկեր: Աշխատանքի բերումով ես երջանիկ պատեհություն եմ ունեցել նրան ճանաչելու որպես ընկեր, ազնվության չափանիշ: Նա ամեն ինչի նկատմամբ անմնացորդ նվիրում էր ցուցաբերում. սակայն բժշկությունից զատ գերագույն նախասիրությունը կարդալն էր»:
2000 թ. հունվարի 18, ծանր վիրահատություններ, գիշերային հերթապահությունը հանձնելուց հետո Տիգրանն ընկերների հետ գործուղվեց Արցախ: Եղանակն անբարենպաստ և վտանգավոր էր թռիչքի համար: Արհամարհելով բնության արհավիրքը` թռան վիրավոր զինվորին օգնության և Սիսիանի լեռներում հայտնվեցին ձյունամրրիկի և ձյունահյուսի մեջ: Թե´ օդաչուները, թե´ բժիշկները մարտական առաջադրանք էին կատարում: Ավաղ...
Միշտ էլ հոգով ուժեղներն են գնացել իմացյալ մահվան: Հետմահու Տիգրանն արժանացավ «Արիության համար» մեդալի…
Հանգչում են նրանք Եռաբլուրում` հայոց քաջերի սուրբ Պանթեոնում. հավերժ է նրանց սխրանքն ու գործը, հիշենք նրանց անուն առ անուն: Կյանքի և մահվան առեղծվածը դժվար է վերծանել, ողբերգական մահվան դեպքում էլ հաղթում է կյանքը: Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առջև և մխիթարվում նրանով, որ արդեն իրականություն է հայ ժողովրդի երեկվա երազանքը: Վարդանանց պատերազմի, Սարդարապատի ճակատամարտի ոգին, ուժը մարմնավորողն այսօրվա զինվորներն են, հայկական հաղթանակած բանակը, որը շարունակում է հզորանալ և սրբությամբ պահպանում մեր երկու պետությունների խաղաղությունը: Ճանաչենք այն բժիշկների անօրինակ սխրանքը որոնց անձնուրաց գործունեության շնորհիվ հազարավոր վիրավոր ազատամարտիկներ կրկին վերադարձան ռազմի դաշտ:
Զորացնենք և ամրապնդենք մեր ոգու արգասիքը` Հայաստանի Հանրապետությունը. լինենք հայրենասեր, միակամ, միասին ծառայենք մեր անկախ հայրենիքին, հայ ժողովրդին, հայ դատին, մշակույթին ու մնանք բարոյական, արժանապատիվ… Ապագան նրանցն է, ովքեր չեն կրկնում անցյալի սխալները և իրենց հաղթանակը դարձնում են շարունակական…
Շնորհավորում եմ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակը: Անցած տասնամյակներում հանդեսն, ինչպես զինվոր ամուր կանգնած է եղել իր դիրքերում, ներկայացրել բժշկագիտական նորությունները, լուսաբանել առողջապահության հետ կապված բազմաթիվ խնդիրներ. այն առաջին օգնականն է եղել և ուղեցույցը սկսնակ ու երիտասարդ բժիշկների համար և դարձել սպասված ընթերցողների լայն զանգվածների կողմից: Հանրամատչելի հավելվածում տպագրված հոդվածներում ընթերցողը գտնում է իրեն հուզող հարցերի պատասխանը:
Թող օրհնյալ լինի «Առողջապահություն» հանդեսի անցած և անցնելիք այն ճանապարհը, որը դեռ երկար-երկար ուղեկցելու է ընթերցողներին:
02.10.2011 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ